Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սարում
18.02.2023 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Բջնի գյուղի սարատեղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Առնակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: