Գողության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
18.07.2017 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 17-ին, ժամը 20.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: