Գողության համար հետախուզվողը 11 տարի անց հայտնաբերվեց
19.07.2019 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումերի շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 21.35-ին, «Շիրակ» օդանավակայանում ձերբակալվել և նույն օրը, ժամը 23.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվել ոստիկանության Բազումի բաժնի կողմից 2007 թ. հոկտեմբերի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզվող 66-ամյա Էդիկ Ղ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: