Գողության համար հետախուզվող 22-ամյա քաղաքացուհին հայտնաբերվեց
19.09.2018 12:48
Հետախուզվողի հայտնաբերում

«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գայանե Մ.-ն, որը հուլիսի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: