Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
21.10.2021 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վարդան Վ.-ն, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: