Գողության համար հետախուզվողը ներկայացել է կամավոր
22.01.2018 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու և Նոր Նորքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 20-ին, ժամը 16.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ն, որը 2017թ. հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: