Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
22.09.2017 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 11.05-ին, կամավոր բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: