Գողության մեղադրանքով հետախուզվողը` Հրազդանում
23.01.2018 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 14.05-ին, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը հունվարի 22-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: