Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում
26.03.2018 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին, ժամը 10.15-ին, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի 7-րդ շենքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արուսյակ Ս.-ին, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: