Գողության մեղադրանքով հետախուզվողը` ոստիկանությունում
29.11.2017 13:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 1.30-ին, Երևան քաղաքի Հերացու փողոցից Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել 1994 թ. ծնված Սուրեն Խ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: