Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
14.12.2023 11:28
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 13-ին, ժամը 20.55-ին, բաժին է ներկայացել 31-ամյա Ռուբիկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: