Գողության մեղադրանքով հետախուզվում էր Կրասնոդարի ոստիկանության կողմից
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 55-ամյա Արսեն Մ.-ն: Նա մայիսի 24-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
