Գողության մեղադրանքով հետախուզվողը` Գյուլբենկյան փողոցում
19.01.2018 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: