Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում
23.10.2023 12:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի ծառայողները հոկտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա Վարազդատ Հ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: