Գողության մեղադրանքով հետախուզվող՝ Նոր Խարբերդից
17.07.2015 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի տներից մեկից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Ստեփան Ս.-ն, ով հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: