Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
02.02.2017 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 9-ին, Միկրոշրջան թաղամասի 73 շենքից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Կարեն Վ.-ն, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: