Գողություն՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
25.12.2014 10:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ն, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: