Գողությունը բացահայտվեց: Տուժողը ոստիկանություն չէր դիմել
03.03.2015 11:35
Գողություն
Փետրվարի 17-ին ոստիկանության ծառայողները Մալաթիայի բաժին բերման էին ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1980 թ. ծնված Արթուր Ե.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նա փետրվարի սկզբին Սեբաստիա փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի դռան պատուհանը բացելով՝ սրահից գողացել է երկու բջջային հեռախոս, պլանշետ և էլեկտրական պոմպ:
Գողության մասին մեքենայի տերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Նրանից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: