Գողությունը բացահայտվեց
08.11.2012 15:04
Գողություն
Օգոստոսի 31-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել 65-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը իր աշխատանքի վայրում կորցրել է իր բջջային հեռախոսը:
Նոյեմբերի 7-ին համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը նրա աշխատասենյակից գողացել է 1976 թ. ծնված Կարինե Խ.-ն, որը նույն օրը, ժամը 19.20-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: