Էրեբունիում կատարված գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկող տարածքում, «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի սրահից գողացել էին 300.000 դրամ, անձնագիր, սոց քարտ, վարորդական իրավունքի վկայական և բջջային հեռախոս:
Դեպքի աթիվ, սեպտեմբերի 30-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, Էրեբունու քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՈԲ ծառայողների հետ Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 38-ամյա Վարուժան Հ.- ին:
Բաժնում նա հայտարարել է, որ բացի նշված գողությունից, Էրեբունի վարչական տարածքում կատարել է 3 այլ գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: