Նոր Նորքի ոստիկանները կանխեցին գողությունը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքևխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գեղարքունիքի մարզում բնակվող բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: