Գողությունից ժամեր անց Ճամբարակի ոստիկանները բռնեցին կատարողին
Մարտի 22-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի խանութից գողություն են արել:
Օպերատիվ խումբը մեկնել էր Թթուջուր: Կոտրել էին խանութի պատուհանի ճաղավանդակը, գողացել փող և տարբեր տեսակի ապրանք:
Ոստիկանները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ գողությունը կատարել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 23-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց Այգուտ գյուղում և բերման ենթարկվեց ոստիկանության Ճամբարակի բաժին:
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: