Հետախուզվում էր գողությունների և գողության փորձի մեղադրանքով
13.04.2023 12:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 12-ին կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 35-ամյա Արթուր Ղ.-ին, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: