Երկու խոստովանություն՝ երեք ավտոմեքենաներից կատարած գողությունների մասին
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գագիկ Մ.-ն խոստովանել է նաև, որ փետրվարի 7-ի գիշերը գողացել է 1963 թ. ծնված Մարզպետունի Գ.-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին մաքրելու թևերը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 45.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: