ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողություններ և կողոպուտ հեղինակողների խումբը՝ խոստովանություններով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին, ժամը 18.10-ին, Երևանի Չեխովի փողոցի 54 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գայանե Ք.-ին:
Նա խոստովանել է, որ 2014 թ. ամռանը ոմն Շաքեի և անչափահաս Հասմիկի հետ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների հագուստների խանութներից կատարել են վեց գողություն, իսկ 2014 թ. ամռանը Երևանի Բագրատունյաց փողոցի 19 շենքում գտնվող խանութից փորձել են հագուստ գողանալ, որը կանխվել է խանութի տնօրենի կողմից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Շաքեն 1983 թ. ծնված Շաքե Հ.-ն է, իսկ Հասմիկը` 2001 թ. ծնված Հասմիկ Ս.-ն:
Ժամը 20.05-ին Շաքե Հ.-ն բերման է ենթարկվել, իսկ Հասմիկ Ս.-ն ներկայացվել է բաժին, որտեղ նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Հասմիկ Ս.-ն հայտնել է, որ բացի նշված անձանցից Երևան քաղաքի տարբեր վայրերից տարբեր ժամանակահատվածում գողություններ է կատարել նաև ոմն Անիի և Սպարտակի հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անին 1990 թ. ծնված Անի Ո.-ն է, որը ժամը 20.50-ին բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սպարտակը 1993 թ. ծնված Սպարտակ Կ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվել է նաև, որ նշված անձինք փետրվարի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի մոտ 1928 թ. ծնված Սարգիս Հ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել են 38.000 դրամ և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սպարտակ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: