Գողություններ էր արել մայրաքաղաքում ու բռնվել
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և Չարբախի բաժանմունքի համայնքային ոստիկանները Կորի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ավանեսովի փողոցի 55-ամյա մի բնակչի։
Պարզվել է՝ նա հունիսի 22-ին, օգտվելով Կորի փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, պատուհանագոգից դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող և բանկային քարտեր:
Պարզվել է նաև, որ հունիսի 25-ին նա, օգտվելով անվտանգության աշխատակիցների բացակայությունից, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պահակակետից գողացել էր բջջային հեռախոս։
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: