Գողություններ կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանություն
Նոյեմբերի 22-ին ոստիկանությունում հաղրոդում էր ստացվել, որ անհայտ անձինք գողացել են մի մեքենայի անիվները։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի մի բնակիչ։
Նա նոյեմբերի 30-ին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն, միաժամանակ հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից կատարել է նաև այլ գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: