1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն Արտաշատում

27.01.2014 15:32 Գողություն
Հունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված  Գևորգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից  06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված   «ՄՌ 43»  տեսակի, 12 տրամաչափի,  ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը,  60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ, մոտ 70.000 դրամ մետաղադրամ, ալկոհոլային խմիչքներ և սուրճ` պատճառելով մոտ 420.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Հակոբ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: