ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն բարում

21.08.2013 13:42 Գողություն
Օգոստոսի 20-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված  Լալագե Հ.-ն և հայտնել, որ  Հյուսիսային պողոտայում գտնվող բարում նկատել է, որ պայուսակը չկա, երբ պայուսակը վերադարձրել են, դրամապանակը մեջը չի եղել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Փաշա Ա.-ին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փաշա Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը, ընկերոջ` 1987 թ. ծնված Զավեն Բ.-ի հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել գողոնը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: