Գողությունը բացահայտվեց
16.11.2015 16:13
Գողություն
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.15-ին, մի ընկերության տնօրենից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են Խաչարձան գյուղում գտնվող մետաղյա 3 քառանկյուն /շվելեր/` ընկերությանը պատճառելով 114.300 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված Հայկազ Դ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: