Գողություն կատարողները ձերբակալվեցին
Հունվարի 20-ին, ժամը 13.15-ին, 1953 թ. ծնված Շիրազ Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ Պուշկինո գյուղում գտնվող իր տան և հարակից շինության պատուհանի ապակիները կոտրելով՝ գողացել են տարբեր ապրանքներ` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հունվարի 14-ին կատարել են 1997 թ. ծնված Յուրի Ս.-ն և 1983 թ. ծնված Ռուսլան Մ.-ն:
Յուրի Ս.-ն և Ռուսլան Մ.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: