Գողություն կատարողներից մեկը հայտնաբերվել է
Հունվարի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի հետնամասից բերման են ենթարկել 1958 թ. ծնված, նախկինում դատված Լեռնիկ Շ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարության ծալովի դանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, նա ընկերոջ հետ միասին Գարեգին Նժդեհի հրապարակից նստել են «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենա և սուպերմարկետի մոտ իջնելիս` ավտոմեքենայի սրահից գողացել վարորդի բաճկոնը` 50.000 դրամ արժողության:
Դանակն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լեռնիկ Շ.-ի ընկերոջ անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: