Գողություն Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում
23.07.2013 11:56
Գողություն
Հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողները Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ին, որի խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս և «Վիվա-Սել» բջջային օպերատորի «ալո» քարտ` կտրված:
Արամայիս Կ.-ն հայտնել է, որ բջջային հեռախոսը նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, գողացել է Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում` անծանոթ կնոջ պայուսակից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն նշված բջջային հեռախոսը գողացել է 1985 թ. ծնված Ռուզաննա Հ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: