ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն սուպերմարկետի դրամարկղից

06.08.2013 16:29 Գողություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողները, օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Մուրացան փողոցի թիվ 113 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, որտեղ վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ հուլիսին, իր ընկեր ոմն Ռոբերտի հետ   Մուրացան փողոցում գտնվող սուպերմարկետի   դրամարկղից գողացել են 175.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: