Գողություն` վերամբարձ կռունկով և «Զիլ»-ով
22.04.2014 11:57
Գողություն
Ապրիլի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել մի հողամասից մետաղյա կոնստրուկցիաներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աշոտ Ա.-ին: Պարզվել է, որ նա վերամբարձ կռունկով մետաղյա կոնստրուկցիաները բարձել է Ռոմիկ Ե.-ին պատկանող «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Վեդու թիվ 1 ջրակայան:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: