Գողություն` տատիկի ննջասենյակից
03.05.2014 13:33
Գողություն
Մայիսի 2-ին, ժամը14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925 թ. ծնված Փիրուզ Ս.-ն և հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը և խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: