ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն տոնավաճառից

05.01.2014 13:46 Գողություն
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին, ժամը 22.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է   կանացի պայուսակ, որի մեջ առկա էր 11 զույգ պիտակներով կանացի ականջօղեր /բիժուտերիա/:
Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: 
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: