ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

03.10.2017 10:06 Գողություն

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Երևանի տոնավաճառներից մեկի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ասատուր Հ.-ն խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1960 թ. ծնված Գայանե Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: