ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում

06.07.2017 12:09 Գողություն
Հուլիսի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյանի պուրակի մոտից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Արտակ Կ.-ն թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում 1973 թ. ծնված Սոֆիկ Ու.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: