ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտահորի կափարիչների գողություն Առինջ գյուղում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

07.02.2024 10:28 Գողություն
Դիտահորի կափարիչների գողություն Առինջ գյուղում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 7-րդ փողոցի բոլոր դիտահորերի կափարիչները գողացել են։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նշված հանցանքը կատարել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որն իր մեքենայով էլ գողոնը տեղափոխել էր: Փետրվարի 5-ի կեսօրին, նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:
Տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: