ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաշիրի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

09.11.2022 11:23 Գողություն
Տաշիրի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ տաշիրցի երկու տղամարդ քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել են: Նոյեմբերի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, նրանք Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: 31-ամյա և 38-ամյա տղամարդիկ, մեքենայում առկա գողոնով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: