Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից՝ պատուհանը բացել, մտել էին Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի իրենց տուն և գողացել ջեռուցման համակարգի տաքացուցիչը, մարտկոցները և շինարարական գործիքներ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Թաիրով գյուղի 45-ամյա, 47-ամյա և 49-ամյա երեք բնակիչ: 47-ամյա և 49-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, որտեղ 49-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունն արել են իրենք: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Գողոնը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 45-ամյա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: