Ոստիկանները բացահայտեցին մեքենաներից գողություն և գողության փորձեր կատարած երիտասարդին
Ապրիլի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Բաբաջանյան փողոցի 117 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար և փորձել գողանալ մեքենայի գազի գլանանոթը:
Նույն օրը բաժնում հաղորդում տված մեկ այլ քաղաքացի հայտնել էր, որ գիշերը Իսակովի պողոտայի 44/2 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար և ավտոմեքենայի տեխզննման կտրոնը և փորձել գողանալ գազի գլանանոթը:
Ապրիլի 8-ին բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Շերամի փողոցի 53 շենքի բակում կայանած իր Օպել մակնիշի ավտոմեքենայի գազի գլանանոթը:
Ապրիլի 10-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ նշված գողությունը և գողության փորձերը կատարել է 1985 թ. ծնված Մեսրոպ Գ.-ն: Նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: