ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեցին մեքենայից գողություն կատարելու պահին

15.04.2024 14:49 Գողություն
Բռնվեցին մեքենայից գողություն կատարելու պահին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը: Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո միայն երիտասարդները կանգնել են: Նրանք գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը՝ Վարդենիս քաղաքի, իսկ 23-ամյա երիտասարդը՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ է:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: