Գողություն խանութից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց: Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչը հայտնում էր, որ դեկտեմբերի 5-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում գտնվող իր խանութից գողություն են արել:
Աշտարակի անչափահասների գործով բաժանմունքի աշխատողները, իրացնելով ստացված տեղեկությունները, պարզեցին, որ գողությունը կատարել էր Աշտարակի Սուրբ Զորավար փողոցի մի բնակիչ: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հաղորդումից ժամեր անց Աշտարակի Երևանյան փողոցում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Արագածոտնի մարզային քննաչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները ճշտվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: