38-ամյա տղամարդը բռնվեց հանցանքի վայրում
Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի և Կենտրոնական բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 17-ին, ժամը 01.48-ին, Նորք-Մարաշի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նշված տան պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով փորձել էր կատարել գողություն, սակայն բռնվել էր ոստիկանների կողմից:
Տան սեփականատիրոջ ընկերոջից ընդունվել է հաղորդում:
38-ամյա տղամարդու խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք պտուտակահանը:
Ձերբակալված տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: