Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են մետաղների գողություն
Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Գավառի գործընկերների հետ, բացահայտել են, որ Գավառի բնակիչ, 61 և 56 տարեկան ամուսինները սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Եղեգիս գյուղի մի տան մոտից գողացել են մետաղյա խողովակներ և իրենց պատկանող «ԳԱԶել» մակնիշի մեքենայով դրանք տեղափոխել Գավառ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ ամուսինները ներկայացել են Եղեգնաձորի բաժին: Նրանք հայտնել են, որ Եղեգիս գյուղի տարբեր հատվածներից վերցրել են այլ մետաղներ ևս, որոնք գտնվում են նշված մեքենայի մեջ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: