Գողություն թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.20-ին, 1994 թ. ծնված Շուշան Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 17-ի ժամը 22.30-ից 22.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ, արծաթյա զարդեր և բանկային քարտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.15-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: