ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն թիվ 58 երթուղային ավտոբուսում

21.07.2016 18:26 Գողություն
Հուլիսի 18-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Սիլվա Ա.-ն և հայտնել, որ Մերգելյանի անվան զբոսայգու մոտակայքում երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ՝ թիվ 58 միկրոավտոբուսում, Սիլվա Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են 97.000 դրամ, տարբեր զեղչային քարտեր և այցեքարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: