Գողությունն էլ, բացահայտումն էլ Ձախափնյակում էր. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր տվել Ձախափնյակ թաղամասի մի բակիչ: Ըստ հաղորդման` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գարնանային փողոցից գողացել էին իր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված մեղմացուցիչները (ռեսոր) և երկաթե կամրջակը` պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներն արագ պարզեցին, որ պահեստամասերի գողությունը կատարվել էր նախորդ օրը, կեսօրին մոտ, հափշտակողներն էլ Ձախափնյակ թաղամասի բնակիչ են՝ 21 տարեկան երկու երիտասարդ: Գողոնը հայտնաբերվել է երիտասարդներից մեկի ավտոտնակում: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: